Ես և աշխատանքը
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը
Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով: Այդ ազդեցությունը բացատրվում է հետևյալ կերպ. եթե մարդը մեզ հաճելի է արտաքնապես, ապա մենք սկսում ենք գերագնահատել նրա այլ հատկանիշները: Նա, ով մեզ ավելի հաճելի է, միանգամից մեզ համար դառնում է ավելի խելացի, ավելի ընդունակ, բարի և այլն: Սակայն կարևոր է հիշել այն փաստը, որ արտաքինը կարևոր է հատկապես առաջին պահին և եթե դրա թողած տպավորությունը չի ամրապնդվում հետագայում ներքին դրական բովանդակությամբ, ապա մարդը կարող է խորը հիասթափություն ապրել: Սրանից հետևում է, որ արտաքին գրավչությունը զենք է խելացի մարդկանց համար, ովքեր գիտեն՝ ինչպես օգտագործել այն: Այն տրվում է ոչ բոլորին, սակայն սեփական կերպարը կատարյալ դարձնել կարող են ամենքը. դրան կարելի է հասնել դրես-կոդի օգնությամբ:
Դրես-կոդը (“Dress code” թարգմանաբար նշանակում է հագուստի կոդեքս): Այն որոշակի կանոնների ամբողջություն է, որը կազմակերպության անդամներին թելադրում է հագուստի հստակեցված ոճ: Այդ կանոնները կարող են նշված լինել կազմակերպության կանոնակարգում, աշխատանքային ներքին կանոնակարգում, աշխատանքային պայմանագրում. դրանք ներկայացվում են հրամանով ` գրավոր կամ բանավոր տեսքով:
«Դրես-կոդ» տերմինը ծագել է Անգլիայում և, այնուհետև, արագ տարածում գտել ամբողջ աշխարհով մեկ: Այն կիրառվում է հագուստի ոլորտում կանոնների հստակեցմամբ, որը ցույց է տալիս մարդու պատկանելությունը որոշակի աշխատանքային խմբին: Դրես-կոդը համարվում է կազմակերպության կորպորատիվ մշակույթի շարունակությունն ու դրա ֆիրմային անվանումի անբաժան մասը:
Ինչպես նշվեց, աշխատակցի համապատասխան արտաքին տեսքը կարևոր նշանակություն ունի, այն մատնանշում է գործերի ընթացքը կազմակերպությունում, ցույց տալիս հարգանք աշխատանքային գործընկերների ու հաճախորդների նկատմամբ: Աշխատակցի հագուստի վերաբերյալ պահանջները կարող են մանրակրկիտ կերպով նկարագրված լինել աշխատանքային պայմանագրում, որը խախտելը կարող է բերել համապատասխան պատասխանատվության: Դրես-կոդի հարցերով զբաղվում է HR-մենեջերը և ոճաբանը: Դրես-կոդը կոնկրետ աշխատանքային հագուստ չէ, այն չի սահմանափակում մարդու անհատականությունն ու սեփական արտաքինի հանդեպ ստեղծագործական մոտեցումը:
Դրես-կոդն ունի ազդեցության երկու ուղղություն` արտաքին և ներքին: Արտաքին ազդեցությունը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի տպավորություն են թողնում կազմակերպության միանման հագուստով աշխատակիցները հաճախորդների, համագործակցող կազմակերպությունների վրա. չէ՞ որ միանման հագնված մարդիկ դիմացինի աչքերում ամբողջական կերպար են ստեղծում: Աշխատակցի արտաքին տեսքն էլ կարևոր նշանակություն ունի կազմակերպության մասին կարծիք կազմելու համար. այն կարող է բարեկեցության, կազմակերպության հաջողության, նույնիսկ արտադրանքի բարձր որակի ցուցանիշ համարվել:
Դրես-կոդի ներքին ազդեցությունը ո՛չ պակաս կարևոր է, քան արտաքինը: Աշխատակազմի հագուստի նույն ձևը ընդհանրության, միասնականության կարևոր զգացում է առաջացնում: Ասում են` դեռևս Ալ. Մակեդոնացին նկատել էր, որ երբ զինվորները միանման էին հագնված լինում, նրանց մարտական ոգին ավելի էր ուժեղանում:
Դրես-կոդ սահմանելով` կազմակերպությունն ընդգծում է իր կարգավիճակն ու աշխատանքային տրամադրություն ստեղծում աշխատակիցների մոտ: Ցանկացած կնոջ էլ չի խանգարի աշխատել սեփական կերպարի ձևավորման վրա: Նոր աշխատանքի ընդունվելիս անհրաժեշտ է դրական տպավորություն թողնել և ձգտել ընդգրկվել նոր աշխատակազմի մեջ: Եթե մեծամասնությունը խիստ ոճի կոստյումներ է կրում, ապա հարկավոր է կրկնօրինակել դրանցից ամենաչեզոքները, օրինակ` բաճկոն ու կիսաշրջազգեստ: Այսպես` ամառային սեզոնին ցանկալի է նախապատվությունը տալ երկնագույն, բաց կանաչ ու բաց մանուշակագույն երանգներին, իսկ ձմռանը` կապույտ, մանուշակագույն, մուգ մոխրագույն և սև երանգներին: Ըստ հոգեբանների` շագանակագույն կոստյումն անհաջող ընտրություն է: Կոշիկները պետք է 3-4 սմ բարձրություն ունենան:
Եթե աշխատանքային գործունեության մեջ առաջընթաց եք ակնկալում, ապա Ձեր արտաքին տեսքի մեջ տղամարդկային տարրեր մտցրեք, քանի որ դա զուգորդվում է վստահության ու հուսալիության հետ: Օրինակ` Ձեր սովորական պայուսակի փոխարեն օգտագործեք կաշվե աշխատանքային պայուսակ: Եթե Դուք արդեն ղեկավար եք, ապա փորձեք ընդգծել Ձեր հեղինակությունը հագուստի միջոցով: Այն պետք է ավելի թանկարժեք լինի, քան ենթականերինը: Հայտնի վարպետների կողմից էլեգանտ զարդարանքն ու օծանելիքը միայն կլրացնեն Ձեր` ղեկավարի կարգավիճակը: Սակայն, նշենք, որ կան նաև որոշակի արգելքներ: Կտրականապես չի կարելի հագնել մինի, մաքսի կիսաշրջազգեստներ, կրծքի մասում խորը բացվածքով հագուստ, կոնքի հատվածում ճեղքով, նախշավոր կամ ծաղկավոր հագուստ: Կտորեղենը կարող է շատ տարբեր լինել, սակայն այն հիմնականում պետք է լինի դասական ոճի: Գործնական հագուստում ամենից հարմարը համարվում են մուգ երանգներից մուգ կապույտը, մուգ մոխրագույնը, շագանակագույնը, սևը և կապտականաչը, իսկ բաց երանգներից` մարմնագույնը և բաց մոխրագույնը:
Դրես-կոդի կանոնները սովորաբար կախված են լինում կազմակերպության առանձնահատկություններից: Հագուստի ոճերից ամենախստապահանջը բնորոշ է բանկային ոլորտի աշխատողներին: Շատ խիստ են հետևում իրենց աշխատակիցների արտաքին տեսքին նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռեստորանա-հյուրանոցային բիզնեսը, ապահովագրությունը, վճարովի առողջապահությունը և կրթությունը:
Դրես-կոդը ենթադրում է, որ չի կարելի երկու օր անընդմեջ կրել միևնույն հագուստը: Դուք պետք է նվազագույնը երեք-չորս զույգ անդրավարտիք ունենաք, երկու-երեք բաճկոն, նվազագույնը` հինգ վերնաշապիկ, ընդ որում` դրանք պետք է համահունչ լինեն իրենց գույնով, ձևով, և այդ ժամանակ տարբեր ձևերով դրանք համադրելով, Դուք կարող եք հաճախ փոխել զարդարանքը: Ներկայացուցչական մասնագիտություններում գործած, բրդե հագուստ կրելը արգելված է: Արգելվում է նաև պաշտոնական միջավայրում (բանակցություններ, հաճախորդների ընդունում...) հանել բաճկոնը: Մի փոքր մանրամասնենք, թե ինչ կարելի է առաջարկել որպես դրես-կոդ տղամարդկանց համար:
Կոստյում
Սևը անփոխարինելի գույն է ընդունելության կամ այլ բնույթի հանդիսավոր միջոցառումների, ինչպես նաև սգո արարողությունների համար: Այն ցանկալի է համադրել մոխրագույնի հետ (սև բաճկոն, մոխրագույն անդրավարտիք և ընդհակառակը) գումարած որևէ աչքի ընկնող տարր, օրինակ` փողկապ: Դա ստեղծում է հեղինակավոր մարդու իմիջ:
Մուգ կապույտ. կապված մաշկի, մազերի, աչքերի գույնից`ցանկալի է նախապատվությունը տալ կապույտ գույնի երանգներին: Դրանցից որոշները կարող են Ձեր կերպարը դարձնել շքեղ կամ հասարակ: Այս գույնի կոնստյումով տղամարդիկ կարող են թողնել դասական բիզնեսմենի տպավորություն, սակայն, կապված վերնաշապիկի, փողկապի գույնից, կերպարը կարող է վստահելի և գրավիչ լինել (բաց երանգներ) կամ խիստ ու պաշտոնական (սպիտակ վերնաշապիկ):
Մոխրագույն. բացառիկություն ու ճշգրտություն. ահա սրանք են այս գույնի բնութագրիչները: Այլ գույների հետ համադրություն ստեղծելու բազմապիսի հնարավորություններն այս գույնը դարձնում են ունիվերսալ: Մոխրագույն հագուստը թույլ է տալիս թողնել մի մարդու տպավորություն, ով ձգտում է բարձրացնել իր սոցիալական կարգավիճակը և մաքսիմալ ազատություն ձեռք բերել իր գործողություններում:
Բաց մոխրագույն, մարմնագույն, գրեժ. այսպիսին է տղամարդու կոստյումի երանգների բազմազանությունը ամառային եղանակին (բացառություն են կազմում խիստ պաշտոնական իրավիճակները, ուր նախընտրելի են մուգ երանգները):
Վանդակավոր կամ գծավոր կոստյում. որքան վառ է պատկերը, այդքան հագուստն ավելի քիչ պաշտոնական է: Եվ այսպես. բիզնեսմենի կոստյումը պետք է կազմված լինի վերնաշապիկից, անդրավարտիքից և փողկապից: Ընդ որում, հագուստի գունային բանաձևը հետևյալն է` միատոնություն-պատկեր-միատոնություն :Ինչ վերաբերում է օֆիսային աշխատանքի կոստյումին, ապա այս դեպքում անթույլատրելի են ոճային, ավանգարդային մոդելները, թույլատրելի` մենեզր և երկեզր տարբերակները:
Կոստյում-եռյակ. նախկինում դա հնաոճ էր համարվում. այն կրողը կանգնում էր չափազանց պահպանողական երևալու վտանգի առջև, հիմա եռյակը նորից մոդայիկ է: Այսպիսի կոստյումն ավելի թանկարժեք է երևում, ուստի այն կրողը կթողնի մի մարդու տպավորություն, ով չի խնայում գումար` սեփական կերպարի կատարելագործման ու հարգանք ստեղծելու համար:
Անդրավարտիքի կարը. ավանդական, դասական` ոչ նեղ, ոչ լայն: Գրպանները չպետք է «դուրս ցցվեն»: Գոտին կամ բարձրացնող պարագաները պարտադիր են: Գոտին պետք է ամենամուգ իրը լինի Ձեր պահարանում: Կանգնած ժամանակ` անդրավարտիքը ետևից պետք է հասնի կոշիկի կրունկին, իսկ առջևից` փակի կապիչների համար նախատեսված վերին անցքերը:
Վերնաշապիկներ
Օֆիսում կրում են միայն բաց երանգներով վերնաշապիկներ: Եթե երեկոյան պլանավորված են որոշակի հանդիսավոր արարողություններ, ապա անպայման անհրաժեշտ է սպիտակ վերնաշապիկ կրել: Նրանցից պետք չէ հրաժարվել նաև ցերեկը` պաշտոնական հանդիպումների ժամանակ: Որքան մուգ է վերնաշապիկի գույնը, այդքան այն առօրեական հագուստի տպավորություն է թողնում:
Փողկապներ
Փողկապը կոստյումի կարևորագույն պարագաներից է: Ուշադիր եղեք այդ աքսեսուրարն ընտրելիս, քանի որ այն անցաթուղթ է մի հասարակություն, որտեղ Դուք պետք է Ձեր հնարավորություններին ու ձգտումներին համապատասխան տեղ գրավեք: Փողկապի լայնությունը պետք է հավասար լինի բաճկոնի դարձածալի լայնությանը (միջին մասում): Փողկապի կտորը համադրվում է բաճկոնի կտորի հետ, բարակ կտորից կոստյումների համար` բարակ մետաքսից փողկապներ: Մինչդեռ խիտ, տաք կտորից բաճկոնի համար համապատասխանաբար պետք է առանձնացնել ամուր փողկապներ` բարակ բրդյա կամ պինդ մետաքսե: Փողկապների համար նախատեսված կտորներից, անկասկած, նախընտրելի է մետաքսը: Փողկապի իդելական երկարությունը մինչև գոտու ճարմանդի մեջտեղն է: Փողկապը կարող է լինել մի քիչ ավելի երկար, եթե Դուք բարձրահասակ եք, և մի քիչ ավելի կարճ, եթե ցածրահասակ եք (1-3 սմ):
Թաշկինակներ կրծքի հատվածում` նախատեսված գրպանների համար
Թաշկինակները կարող են լինել մետաքսե կամ բամբակե: Թաշկինակը գրպանից պետք է երևա մոտ 1,5–3 սմ: Պաշտոնական իրադրություններում հարկավոր է ունենալ միայն սպիտակ թաշկինակներ: Փողկապն ու թաշկինակը չպետք է նույն գույնի լինեն:
Վերարկու և թիկնոց
Վերին օղակի մենեջերն, անշուշտ, պետք է հրաժարվի ազատ ոճի բաճկոնից և կրի վերարկու կամ թիկնոց: Նախընտրելի են մոխրագույն, մարմնագույն վերարկուները: Եթե Դուք հաճախ եք գտնվում պաշտոնական միջավայրում կամ մասնակցում արձանագրությունների հետ կապված բացօթյա լուրջ միջոցառումների, ապա խորհուրդ է տրվում կրել մուգ երանգների (մուգ կապույտ, սև) վերարկուներ:
Գուլպաներ
Աշխատանքային հագուստ կրելիս չմոռանա՛ք. գուլպաներն այնքան երկար պետք է լինեն, որ մերկ մաշկը չերևա: Դրանք պետք է ամուր լինեն ոտքի վրա, չսահեն ցած: Գուլպաները պետք է լինեն բացառապես միագույն` կոշիկների կամ անդրավարտիքի երանգավորմամբ (վերջինս ավելի նախընտրելի է):
Կոշիկներ
Ցանկալի է կրել կաշվե կոշիկներ: Աշխատանքային կոշիկների լավագույն գույներն են սևն ու մուգ շագանակագույնը: Ժամանակ առ ժամանակ քննադատորեն վերաբերեք Ձեր իմիջին և նախընտրեք այնպիսի հագուստ, որը կընդգծի Ձեր անհատականությունն ու կհամապատասխանի դրես-կոդին:
Կարդացեք նաև
Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...
Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...
Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...
Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...
Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...
Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...
Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...
Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...
Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...
Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն